Ի՞նչպես իրականացնել .am դոմենի տեղափոխում

Դոմենի տեղափոխում իրականացնելու համար անհրաժեշտ է մեզ տրամադրել դոմենի տրանսֆեր (epp) կոդը: Այն ստանալու համար անհրաժեշտ է․

Եթե Դուք գիտեք Ձեր դոմենի գաղտնաբառը, անտեսեք առաջին և երկրորդ կետը։ 

  1. https://www.amnic.net/password/reset/ էջում լրացնել դոմենի անվանումը և ստուգող կոդը, ինչպես երևում է նկարում․
    How to reset domain password
  2. Դոմենի գաղտնաբառը կստանաք Ձեր դոմենի ադմինիստրատիվ կոնտակտի էլ․ հասցեին։
  3. https://www.amnic.net/transfer/code/ էջում լրացնել դոմենի անվանումը, դոմենի գաղտնաբառը և ստուգող կոդը, ինչպես երևում է նկարում․

    How to generate Transfer code
  4. Մեր կայքում մուտքագրեք Ձեր դոմենի անվանումը և transfer կոդը, ինչպես երևում է նկարում․
    Domain transfer first step
  5. Հաջորդ էջում տվյալները կարող եք թողնել ըստ լռելյայն, այդ թվում nameserver-ները։ Տրանսֆերի արդյունքում ձեր nameserver-ները չեն փոխվելու։
    Domain transfer second step
  6. Զամբյուղի էջում անհրաժեշտ է սեղմել վճարել կոճակը։ Մի անհանգստացեք, .am դոմեն տեղափոխելիս գումար չի գանձվում։
    Domain transfer third step
  7. Հաջորդ էջում անհրաժեշտ է գրանցվել, որպես օգտվող կամ մուտք գործել (Օգտագործելով ԱՐԴԵ՞Ն ԳՐԱՆՑՎԱԾ ԵՔ կոճակը) ABC դոմեն ընկերության Ձեր հաշիվ։
    Լրացրեք տվյալները և սեղմեք Ավարտել պատվերը։ Որպես վճարման միջոց կարող եք թողնել Visa/Mastercard/Arca տարբերակը։ Ձեզնից որևէ գումար չի գանձվելու, ինչպես նաև չեն պահանջվելու բանկային տվյալներ։
    Domain transfer fourth step
  8. Ավարտել պատվերը կոճակը սեղմելուց հետո Դուք կստանաք հաստատում, և կարճ ժամանակում մենք կիրականացնենք դոմենի տեղափոխումը։

Ձեզ օգնե՞ց տվյալ պատասխանը

 Տպել հոդվածը

Կարդում են նաև

Ի՞նչպես երկարաձգել դոմենը

Դոմենը երկարաձգելու համար անհրաժեշտ է․ մուտք գործել համակարգ ձեր մուտքանունով մուտք գործեք...

Ի՞նչպես իրականացնել .am դոմենի տեղափոխում, եթե չունեք դոմենային անվան էլ․ հասցեին մուտք

Որպեսզի ստանալ դոմենի իրավունքները, և տեղափոխել դոմենը մեզ մոտ (ինչպես նաև դարձնել հասանելի մեր...

Ի՞նչպես փոխել դոմենի կոնտակտային տվյալները

Դոմենների կոնտակտային տվյալները փոփոխելու համար անհրաժեշտ է․ Մուտք գործել անձնական հաշիվ Բացեք...

Ի՞նչպես փոխել դոմենի nameserver-ները

Դոմենների nameserver-ները փոփոխելու համար անհրաժեշտ է․ Մուտք գործել անձնական հաշիվ Բացեք...

Ի՞նչպես միացնել ինկոգնիտո ռեժիմը

Դոմենի ինկոգնիտո ռեժիմը միացնելու համար անհրաժեշտ է․ Մուտք գործել անձնական հաշիվ Բացեք...