13.05.2026

ՄԱՆՈՒԱԼ — Sectigo SSL սերտիֆիկատի internet.am կայքում

Sectigo SSL սերտիֆիկատի տեղադրում internet.am կայքում

Ինչպես մուտք գործել SSL սերտիֆիկատի կարգավորումներ

Քայլեր.

  1. Մուտք գործեք Ձեր անձնական էջը internet.am կայքում։
  2. Վերևից ընտրեք «Ծառայություններ» բաժինը։
  3. Գտեք այն դոմենը, որի համար պատվիրել եք SSL սերտիֆիկատ։
  4. Աջ կողմում սեղմեք ատամնանիվ կոճակը։
  5. Սեղմեք «Կարգավորել»։
  6. Բացվում է վկայագրի կարգավորումների էջը։

AutoInstall SSL — Արագ տեղադրում (եթե հասանելի է)

Շատ կարևոր է. «AutoInstall» SSL կոճակը հասանելի է միայն այն օգտվողների համար, ովքեր ունեն internet.am հարթակի հոսթինգ ծառայություն (cPanel)։

Եթե կոճակը կա՝ ինչ անել

  1. Սեղմեք «AutoInstall SSL»։
  2. Համակարգը ավտոմատ կստեղծի CSR, կստանա սերտիֆիկատը և կտեղադրի կայքում։
  3. Ձեզանից լրացումներ պետք չեն։
  4. Սպասեք մոտ 10 րոպե և ստուգեք կայքը HTTPS հասցեով։

Եթե «AutoInstall SSL» չկա, անցեք հաջորդ քայլին։

Գեներացնել նոր CSR

Քայլեր.

  1. Սեղմեք «Գեներացնել նոր CSR» կոճակը։
  2. Բացված ձևը ավտոմատ կլրացվի Ձեր տվյալներով։
  3. Ստուգեք անուն, ազգանուն, կազմակերպություն, հասցե, քաղաք, նահանգ, փոստային ինդեքս, երկիր, հեռախոս։
  4. Սեղմեք «Գեներացնել CSR»։

Արդյունք. Ստեղծվում է CSR և Private Key։

Ստուգել սերտիֆիկատի լրացուցիչ դաշտերը

Շատ կարևոր է. Գեներացված CSR-ից հետո բացվում են լրացուցիչ դաշտեր։

Պետք է ստուգել.

  • Դոմենի անուն
  • Կազմակերպության անուն
  • Էլ. հասցե
  • Հասցե, քաղաք, նահանգ, փոստային ինդեքս, երկիր

Ստուգելուց հետո սեղմեք «Շարունակել», որպեսզի անցնեք վավերացման մեթոդի ընտրությանը։

Ընտրեք վավերացման մեթոդ

Առաջարկվող տարբերակները.

  • HTTPS ֆայլով վավերացում
  • Email վավերացում
  • DNS գրառմամբ վավերացում

Email ընտրելու դեպքում, օգտագործեք հետևյալ հասցեներից մեկը.

  • admin@yourdomain.am
  • administrator@yourdomain.am
  • postmaster@yourdomain.am
  • hostmaster@yourdomain.am
  • webmaster@yourdomain.am

Վավերացման քայլեր

Email վավերացում

  1. Կստանաք նամակ։
  2. Սեղմեք հղումը, մուտքագրեք հեշը։

HTTPS վավերացում

  1. Կստանաք TXT ֆայլ։
  2. Տեղադրեք կայքում։
  3. Օգտագործեք Revalidate։

DNS վավերացում

  1. Կստանաք TXT գրառում։
  2. Ավելացրեք DNS-ում։
  3. Օգտագործեք Revalidate։

Վկայագրի ստացում և ներբեռնում

Վավերացումից հետո.

  1. Վերադարձեք SSL ծառայության էջ։
  2. Սեղմեք «Մանրամասն»։

Ելքային ֆայլեր.

  • Certificate (CERT)
  • CA Bundle (CA)
  • Private Key (KEY)

Ինչ ֆայլեր են դրանք

SSL սերտիֆիկատ (CERT) — Հիմնական վկայագիր՝ .crt կամ .cer ձևաչափով։

CA փաթեթ (CA) — Միջանկյալ վկայագրեր՝ .crt կամ .pem ձևաչափով։ Անհրաժեշտ է զննարկչի վստահության համար։

Մասնավոր բանալի (KEY) — Գաղտնի բանալին, որը դուք ստեղծել եք սերտիֆիկատի (CSR) հարցում կատարելիս: Պահեք այն անվտանգ (.key կամ .pem ձևաչափով): Երբեք մի կիսվեք դրանով:

© 2026 Internet.am. All rights reserved.