Գիտելիքների բազա
Հայտնիները
Ըստ բաժինների
Ինչպե՞ս գրանցել դոմեն
1. Փնտրեք դոմենը հիմնական էջից կամ դոմեններ էջից։

2. Կատարեք ձեր նախընտրած դոմենների կարգավորումները (տարիների ընտրություն, հոսթինգի ավելացում, nameserver-ների կարգավորում)

3. Ընտրեք ում անունով եք գնում դոմենը/դոմենները։

4. Կատարեք վճարումը
Ինչպե՞ս մուտք գործել CPanel
1. Անձնական գրասենյակում մուտք գործեք Ձեր Ծառայություններ

2. Մուտք գործեք համապատասխան հոսթինգ փաթեթի մանրամասներ՝ սեղմելով հոսթինգի տողի վրա կարգավարումների կոճակի վրա

3. Մենյուից մուտք գործել CPanel
Ի՞նչ որակի և ֆունկցիոնալությամբ կայք է հնարավոր պատրաստել կայքի կոնստրուկտորի միջոցով
Մեր կայքի կոնստրուկտորն ունի լայն հնարավորություններ` ձեր նախընտրած կայքի իմպորտ, responsive դիզայն ստանալու, SEO օպտիմիզացում անելու, փոքր ֆունկցիոնալով էջեր պատրաստելու և բազմաթիվ այլ գործառույթներ
Ի՞նչ է SSL սերտիֆիկատը
SSL սերտիֆիկատը բացատրվում է, ինչպես Secure Socket Layers․ դա անվտանգության արձանագրության մի գործընթաց է, որով օգտվողի և սերվերի միջև տվյալների փոխանակումը իրականացում է շիֆրավորված ձևով այնպես, որ երրորդ կողմը հնարավորություն չունենա ներխուժել այդ գործընթացի մեջ։

SSL սերտիֆիկատը միանշանակորեն հաստատում է տվյալ դոմենի օգտատերի և այն կայքի միջև կապը, որի վրա ուղղորդում է տվյալ դոմենային անունը։

SSL սերտիֆիկատը ստանում են Ինտերնտում տարբեր մատակարարներից, տվյալ մատակարարի հուսալիությունը հաստատվում է այդ մատակարարի կողմից տրամադրված սերտիֆիկատների պատմականորեն ձևավորված հաջող պրակտիկայով։

SSL սերտիֆիկատն ունի օգտագործման ժամկետ, ինչն իր հերթին նշանակում է, որ անհրաժեշտ է թարմացնել այն՝ կայքն անվտանգ պահպանելու համար։ Սերտիֆիկատի թարմացումն իրականացվում է տարեկան մեկ անգամ։
Օգտակար
Հոսթինգ
Linux Հոսթինգ